Աֆղանստանի Քանդահարի շրջանում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվել է 21 եւ վիրավորվել ավելի քան 20 մարդ:
Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում, որտեղ գտնվել են ՆԱՏՕ-ի աշխատակիցներ, հաղորդում է НТВ-ն:
Որոշ տվյալներով, դա տեղի է ունեցել օդանավակայանի մոտ գտնվող կայանատեղիում, որտեղ այդ պահին եղել են ՆԱՏՕ-ի զորակազմի համար նախատեսված ավիավառելիքով լի տասնյակ ցիստեռներ:
Այլ աղբյուրներ նշում են, որ ահաբեկիչը ռումբը պայթեցրել է հյուրանոցում, որտեղ եղել են ՆԱՏՕ-ի բեռնատարների տասնյակ վարորդներ:



























