Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի վարչապետ է նշանակել գյուղատնտեսության նախկին նախարար Ռիյադ Հիջաբին, գրում է Reuters-ը:

Հիջաբը կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ադել Սաֆարին, որն այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա ապրիլին` երկրում զանգվածային անկարգություններն սկսելուց հետո:

Ասադը Հիջաբին հանձնարարել է զբաղվել նոր կառավարության ձեւավորմամբ: