«Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը (ՍՔՕ) 1,25 միլիարդ ինդոնեզական ռուփի (մոտավորապես 140 հազար դոլար) փոխհատուցում կվճարի SSJ-100-ի վթարի ժամանակ զոհված ինդոնեզացիների ընտանիքներին: Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
«Հաշվի առնելով Ինդոնեզիայի ներկայացուցիչների պալատի երաշխավորումները` ՍՔՕ-ն հնարավոր է համարում 1,25 միլիարդ ինդոնեզական ռուփի վճարելը յուրաքանչյուրի դեպքում: Խոսքը դեռեւս զոհված ինդոնեզացիների ընտանիքներին հատկացվող վճարումների մասին է», – ասել է նա, հայտնում է «gazeta.ru»-ն:
Superjet-100-ը վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում` մայիսի 9-ին, ցուցադրական թռիչքի ժամանակ: Օդանավում եղել էր 145 մարդ, այդ թվում` 8 ռուս: Բոլորը զոհվել էին:


























