Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առաջարկում է սիրիական ընդդիմության վրա ազդեցություն ունեցող երկրների հատուկ հանդիպում անցկացնել:

«Մենք անհրաժեշտ ենք համարում պետությունների հանդիպում կազմակերպել, որոնք իրապես ազդում են տարբեր ընդդիմադիր խմբերի վրա: Այդպիսիք, իհարկե, շատ չեն, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, տարածաշրջանի ազդեցիկ երկրները, օրինակ Թուրքիան, Իրանը, Արաբական երկրների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը»,- ասել է Լավրովը:

Նա հստակեցրել է, որ այդ հանդիպման նպատակն, ի տարբերություն «Սիրիայի բարեկամների», լինելու է առաջին փուլում առանց սիրիացիների ազնվորեն պայմանավորվելն ու առանց երկակի ստանդարտների Քոֆի Անանի ծարգիրը կատարելն է: