Հայաստանի ԱԳՆ-ում չեն հաստատում, բայց նաեւ չեն էլ ժխտում հավանականությունը, որ նախարար էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՍԾՏՀ-ի կայանալիք նիստին:
«Հայաստանի ԱԳՆ-ն մշտապես ՍԾՏՀ-ի բոլոր նիստերին մասնակցելու հրավեր է ստանում` որպես այդ կազմակերպության հիմնադիր-եկիր եւ լիիրավ անդամ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշեք, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի հավանականության մասին գրել է նաեւ թուրքական մամուլը:
Today`s Zaman-իփոխանցմամբ, Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ թեեւ Նալբանդյանի մասնակցության պաշտոնական հաստատում չեն ստացել, սակայն ուրախ կլինեն, եթե Հայաստանի ԱԳ նախարարն ընդունի հրավերը:
ՍԾՏՀ-ի նիստը կկայանա հունիսի 26-ին Ստամբուլում:




























