Moody`s Investors Service գործակալությունը նվազեցրել է ավստրիական Raiffeisen Bank International (RBI) -ի գերակա պարտքային պարտավորությունների ու դեպոզիտների վարկանիշները A1-ից A2-ի` կայուն կանխատեսմամբ: Erste Group Bank AG վարկանիշը իջեցվել է երկու կետով` մինչեւ A3, UniCredit Bank Austria-ի վարկանիշը` մեկ կետով: Վերջին երկու բանկերի կանխատեսումը բացասական է:

Գործակալությունը նվազեցրել է նաեւ վեց գերմանական բանկերի վարկանիշը` Commerzbank AG,Unicredit Bank AG, DekaBank Deutsche Girozentrale, DZ BANK AG Deutsche Zentral-Genossenschaftsb, Landesbank Baden-Wuerttemberg եւ Norddeutsche Landesbank GZ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գերմանական բանկերի վարկանիշը բարձր է մնում Եվրոպայի այլ երկրներից: