«ՌԻԱ Նովոստին» հեռարձակում է NASA-ի նկարահանումները աստղագիտական բացառիկ երեւույթի վերաբերյալ` Արեգակի սկավառակով Վեներայի տեղաշարժը: Տեղաշարժին հետեւելու մյուս հնարավորությունը կընձեռվի միայն 105 տարի անց:
Երեւույթի ամբողջական ցիկլը 243 տարի է, այդ ընթացքում լուսատուի սկավառակով Վեներայի 4 տեղաշարժ է տեղի ունենում:
Նրանցից 2-ը 8 տարին մեկ անգամ տեղի են ունենում ձմռանը: Նախորդ ձմեռային անցումները տեղի են ունեցել 1874 թվականի դեկտեմբերի 9-ին եւ 1882 թվականի դեկտեմբերի 6-ին: Այնուհետեւ 121,5 տարվա երկար ընդմիջում է տեղի ունեցել, այնուհետեւ երկու ամառային անցումներ` կրկին 8 տարին մեկ: Նախորդ անգամ Երկրին մոտ մոլորակի տեղաշարժը նկատվել է 2004 թվականի հունիսի 8-ին: Տեղաշարժերի հաջորդ զույգը տեղի կունենա 2117 եւ 2125 թվականներին:




























