Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հունիսի 5-ին, ժամը 17:30-ին, ադրբեջանական կողմը հրաձգության է ենթարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մեքենան: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Երեւանի պետական համալսարանի դասախոս, Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Ռուբեն Աբրահամյանը:
Ըստ նրա` Կարմիր խաչի ներկայացուցիչները Հայաստանի սահմանն են անցել եւ մտադիր են եղել զննել տեղանքը, որտեղ ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով վիրավորվել էր տեղի բնակիչներից մեկը, ով հրաձգության պահին աշխատելիս էր եղել սեփական այգում: Կարմիր խաչի ներկայացուցիչները տեղանքի զննումից հետո մտադիր են եղել մեկնել Բերդ քաղաք եւ այցելել վիրավորին, սակայն հրաձգության պատճառով նրանք հրաժարվել են այդ մտադրությունից:
Մինչդեռ, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ-ի Երեւանյան գրասենյակի կապի պատասխանատու Աշոտ Աստաբցյանը, պատվիրակության անդամներն իսկապես երկօրյա գործնական այցով գտնվել են Տավուշի մարզում: Գործուղումն իրականացվել է ԿԽՄԿ-ի իրագործվող ծրագրերի շրջանակում: Ըստ Աշոտ Աստաբացյանի` ԿԽՄԿ-ի մեքենաների հրաձգության դեպքեր չեն գրանցվել:



























