Նիգերիայի Լագոս քաղաքի բնակելի թաղամասում Dana Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում փրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Նիգերիայի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Յոմի Բանկոլեն հայտարարել է, թե իր գերատեսչությանը «հաջողվել է դուրս բերել մարդկային մնացորդների 95 տոկոսը»:
«Կիրակի օրվանից մեզ չի հաջողվել որեւէ մեկին կենդանի գտնել: Գետնի վրա զոհվել էր վեց մարդ: Այսքանով գործողությունը կարելի է ավարտված համարել»,- ասել է Բանկոլեն:
Ընդամենը վթարի վայրում 153 դիակ են գտել, այդ թվում` 49 կնոջ եւ 11 երախայի: Մի քանիսի ինքնությունը կարելի է պարզել միայն ԴՆԹ-փորձաքննությունից հետո: Զոհերի հստակ թիվը չի հաղորդվում:


























