Դաղստանում ճակատային բախում է գրանցվել երկու ավտոմեքենաների միջեւ. զոհվել է 8 մարդ` 2 երեխա եւ 6 մեծահասակ:

Միջադեպը տեղի է ունեցել Բույնակսկ-Մախաչկալա մայրուղու 27-րդ կմ-ին: Միմյանց են բախվել «ՎԱԶ-2109»-ը եւ «Լադա Գրանտան»: 7 մարդ զոհվել է տեղում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Միակ կենդանի մնացածը ծանր վիճակում տեղափոխվել է Բույնակսկի կենտրոնական հանրապետական հիվանդանոց, բայց մահացել է վիրահատական սեղանի վրա:

Նախնական վարկածով մեղավոր է «Լադա Գրանտայի» վարորդը, ով վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «ՎԱԶ-2109»-ին: