Ռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսանդր Ադբաշյանը սկսել է նոր, «Սերովի նրբանցքը» ընտանեկան ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում 1953թ.: Սերովի նրբանցքում բնակվում է 12-ամյա Տանյան, ով այդ տարի ամառային ճամբար չի գնացել: Մագադանից աքսորից վերադառնում է Միտյայի ընտանիքը: Երեխաներն ընկերանում են, փորձում վերադարձնել Միտյայի շանը եւ իմանում տղայի ընտանիքի գաղտնիքը:

Սցենարը մի քանի տարի առաջ գրել է Ադբաշյանը, եւ այն մրցանակի էր արժանացել, սակայն երկար ժամանակ կինոստուդիաները չէին համաձարկվում նախաձեռնել այն:

Ֆիլմը նկարվելու է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ պավիլյոններում վերստեղծել են 50-ականների Մոսկվայի պատկերները: Ֆիլմում նկարվել են Ալեքսանդր Ադբաշյանը, Եկատերինա Ռայկինան, Լեոնիդ Տիմցունիկը եւ այլք: