Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գնդապետ Վալերի Միխայլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման` ԱՄՆ օգտին լրտեսություն կատարելու համար: Նա պատիժը պետք է խրի խիստ ռեժիմի գաղութում:

Մոսկվայի մարզային ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ:

Քննիչի տվյալներով, իր ծառայության ընթացքում Միխայլովը Մոսկվայում կապ է հաստատել ԱՄՆ կենտրոնական հետաքննչական վարչության հետ եւ նրանց պետական գաղտնիք համարվող տեղեկություններ փոխանցել, գրում է «Իզվեստիան»:

Դատարանը Միխայլովի նկատմամբ նաեւ 500 հազար ռուբլի տուգանք է նշանակել, նրան կզրկեն զինվորական կոչումից եւ պատվոգրերից, իսկ Ուկրաինայում ունեցած իր ունեցվածքը կառգրավվի: