Ձերբակալել են «Դոնեցկի մարզի ադրբեջանցիների կոնգրեսի» ղեկավար Իղբալ Մահմուդովի սպանության կասկածյալները: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչ Վիկտոր Դուբովիկը:
Նա հայտնել է, որ սպանությունը պատվիրված է եղել, գործում կան կատարողներ եւ կազմակերպիչներ: Դուբովիկը հավաստիացրել է, որ տվյալ դեպքում ազգամիջյան հակամարտության մասին խոսք լինել չի կարող:
«Խումբը, որ ձերբակալել ենք, ինտերնացիոնալ է: Կան Ադրբեջանի, Ուկրաինայի եւ այլ երկրների քաղաքացիներ: Ազգային որեւէ հարց չկա»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայի Մակեեւկա գյուղում մայիսի 9-ին սպանվել էր Իղբալ Մահմուդովը: Նրան գնդակահարել էր մոտոցիկլիստը, ով հետապնդել էր նրա մեքենան:




























