Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով օրերս դատապարտվել է ցմահ ազատազրկման, գտնվում է մահվան շեմին:

84-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է` դատավճռի հրապարակումից հետո: Նրան մի քանի անգամ թոքերի արհեստական սնուցման ապարատ են միացնել, հաղորդում է The Washington Post-ը:

Մուբարաքի հիվանդության բնույթի մասին հստակ տեղեկատվություն չկա: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ նա, հնարավոր է, հիվանդ է քաղցկեղով:

Հնարավոր է, Մուբարաիքն բանտային հիվանդանոցից տեղափոխեն զինվորական հոսպիտալ, որն ավելի լավ պայմաններ ունի:

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը մեղավոր է ճանաչվել խաղաղ ցուցարարների սպանությունների համար: Նրա դատավճիռն ուղիղ եթերում ներկայացվել է հունիսի 2-ին: Դատավճռի հրապարակումից հետո նա սրտի նոպա է ունեցել: