Աֆղանստանում աղետի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը: Խոսվում է 2 զոհի մասին: Նրանց ազգային պատկանելիության, ուղղաթիռի տեսակի, աղետի կոնկրետ տեղի եւ հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:

«Թալիբան» շարժումն իր կայքում ՆԱՏՕ-ի ուղղաթիռին հարվածելու մասին տեղեկություն է տեղադրել դեռեւս հունիսի 4-ին:
Այդ տվյալների համաձայն, ուղղաթիռը խփել են Գելմենդ նահանգի Բահրան ավանի մոտ:

Գրեթե միաժամանակ Աֆղանստանի այլ նահանգում` Լոգարում, 18 խաղաղ բնակիչներ են սպանվել ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ:

Դեպքի վայրում աշխատող Associated Press-ի թղթակիցը պատմել է, որ ինքը սպանված 5 կնոջ եւ 6 տղամարդու դիակ է տեսել, որոնք մահացել են ՆԱՏՕ-ի հարվածից: