Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ: Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը հունիսի 5-ին աջակցել են Ալի Լարիջանիի վերընտրմանը, հաղորդում է Associated Press-ը:

Երկրի նախագահի քննադատ Լարիջանիի օգտին քվեարկել է 117 պատգամավոր: Լարիջանիի մրցակից Գալամ Ալի Հադադ Ադելն ստացել է 89 ձայն: 4 պատգամավորներ ձեռնպահ են քվեարկել: