Տարեց ավստրալուհին հարբած վիճակում ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում: Նա տուգանք է վճարելու եւ ինքնաթիռը Մելբուռն վերադարձնելու գումարը:
58-ամյա Ֆրանսիս Մքասքիլլը խոստովանել է իր մեղքը, որ Մելբուռնից Նոր Զելանդիա մեկնող, Qantas ավիաընկերության ինքնաթիռում բռունցքով հարվածել է մի տղամարդու դեմքին: Քննության տվյալներով, տղամարդը դիտողություն է արել կնոջը, քանի որ նա աղմկում եւ հայհոյում էր:
Օդանավի անձնակազմին հաջողվել է հանդարտեցնել կնոջը ձեռնաշղթաների միջոցով: Օդաչուն որոշում է կայացրել վերադառնալ Մելբուռն` կնոջն իջեցնելու համար:
Դատարանը տիկնոջը դատապարտել է 3,5 հազար ավստրալական դոլար տուգանքի եւ 4 ամիս պայմանական ազատազրկման: Նա նաեւ փոխհատուցում է վճարելու ավիաընկերությանը 18 հազար 245 դոլարի չափով:




























