Սոչիում հայ մարզիկ Յուրի Գարանյանի սպանության գործով ձերբակալված երիտասարդի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը նախատեսում է 6-15 տարվա ազատազրկում:
Մեղադրյալը նախկինում դատապարտված, Չեչնիայի հանրապետության Ահչոյ-Մարթան գյուղի 22-ամյա բնակիչ է: Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ: Հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է «Երկրամասը»:
Նա ձերբակալվել է մայիսի 17-ին` Սոչիում:




























