Իրանը Ռուսաստանից վնասի փոխհատուցում է պահանջում զենիթահրթիռային С-300 համակարգերի մատակարումների վերաբերյալ պայմանագիրը չկատարելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Գործարքի գումարը գնահատվում է 800 մլն դոլար:
Իրանը 2011-ի սեպտեմբերին Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ: Վահիդիի խոսքով, իրենց բողոքը դեռ քննարկվում է, հաղորդում է MIGnews-ը:
2010-ի օգոստոսին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է Իրանին С-300 համակարգերի, զինվորական օդանավերի, ուղղաթիռների, նավերի եւ զրահատեխնիկայի մատակարարումը:
Պատճառը Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն են:




























