Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 6-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար: