Լոնդոնի թանգարանի փորձագետները հայտնաբերել են Շորդիչ շրջանում գտնվող «Վարագույր» թատրոնի սրահի պատերի մնացորդները, որտեղ բեմադրվել են  Շեքսպիրի պիեսները:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», «Վարագույրի» մասին հիշատակվում է «Հենրիխ V» պիեսի նախաբանում, որպես «փայտե շրջան» (this wooden O): Չնայած այդ հիշատակմանը, «Վարագույրի» մասին քիչ բան է հայտնի:

Ըստ գիտնականների` «Վարագույրը» հիմնադրվել է  1577թ-ին` Լոնդոնի առաջին «Թատրոն» թատրոնի մոտ: Շեքսպիրի պիեսներն այնտեղ բեմադրվել են  1577 -1599թթ-ին: