Բրազիլական «DoniRosset» ընեկերությունը ցանցում տեղադրել է «Amoritz GT»  նոր  սուպերմեքենայի  առաջին լուսանկարները:

Ինչպես հողորդում է Infox.ru-ն, երկարությունը 4,7 մ է, լայնությունը` 2 մետր:  Նախագծի պատմությունն սկսվել է 2008թ-ին, երբ բրազիլական ձեռնարկատեր Ուիլյամ Դենիս Ռոսետը ցանկացավ բացառիկ ավտոմեքենա ստեղծել իր հոր` Դոնինո Ռոսետի համար: Իր նախագծի վրա աշխատելու համար Ուիլյամը ներգրավվել էր Ֆերնանդո Մորիտային, ով նախկինում աշխատել էր «Volkswagen»-ում:Նշվում է, որ մեքենան աշխատում է բացառապես բիոէթանոլով:

Դեռեւս չճշտված տվյալներով` այն ունի 1 007 ձիաուժ հզորություն: Թողարկվելու է ընդամենը 50 «Amoritz GT», արժեքը լինելու է 1 մլն դոլար: