2012-2013թթ. ձմեռային շրջանում երկու տեսակի գրիպի ակտիվացում է սպասվում, որոնք հատկապես վտանգավոր են ծերերի եւ երեխաների համար:

Ինչպես հաղորդում է «MEDdaily.ru»-ն,  դրանցից մեկով ` H3N2 տեսակի վիրուսով տարեց մարդկանց հիվանդացության դեպքեր արդեն գրանցվել են Նոր Զելանդիայում:  Բժիշկ Լենս Ջենինգսի կարծիքով`արդեն հիմիկվանից պետք է պատրաստվել վիրուսի զանգվածային բռնկման, որը կարող է տասնյակ մարդկանց կյանքեր խլել: Բացի այդ, սպասվում է նաեւ նրա մեկ այլ «գործընկերոջ»` В տիպի գրիպի բռնկում, որը հատկապես վտանգավոր է երեխաների համար: