Ազգային ժողովի աշխատակիցների շրջանում լարվածությունը շարունակվում է. Սամվել Նիկոյանի կադրերը, ովքեր նշանակվել էին Հովիկ Աբրահամյանի հավատարիմ աշխատակիցների փոխարեն, ցայտնոտի մեջ են եւ այս օրերին զբաղված են Աբրահամյանի մոտ միջնորդ գտնելու գործով: Հույս չունեցողներն արդեն ճամպրուկային տրամադրություն ունեն եւ պատրաստվում են ինքնակամ դիմում գրել ու հեռանալ:
«Իսկ մինչ այդ նորանշանակ ԱԺ նախագահը շարունակում է վերադարձնել իր աշխատակիցներին, ովքեր իր հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում էին գրել: Նա արդեն վերադարձրել է իր 5 աշխատակիցներին: Մեր տեղեկություններով` առաջիկայում սպասվում է, որ կփոխվի նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանին փոխարինելու է Վիկտոր Մնացականյանը»,- գրում է «Երկիրը»:



























