«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Խաչատուր Քոքոբելյանը թերթի հետ զրույցում ասել է. «Միշտ հավատացած եմ եղել, որ ՀՀՇ-ի ու Դաշնակցության միջեւ առաջացած անջրպետը արհեստական է: Ուստի «Ազատ դեմոկրատները» Դաշնակցության հետ համագործակցության շատ լավ նախադրյալներ են տեսնում»:
«ՀԱԿ-ի հետ երկար ճանապարհ ենք անցել: Ցավում եմ, որ մեր պայքարը ցանկալի ավարտ չունեցավ, բայց դա մենք թողել ենք անցյալում եւ, կարծում եմ, խորհրդարանում կկարողանանք ճիշտ համագործակցել:
«Բարգավաճ Հայաստանը», իհարկե, այսօրվա քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգն է: Շատ դրական է, որ ԲՀԿ-ն չմիացավ իշխանական կոալիցիային: Այս հանգամանքը լուրջ եւ առողջ քաղաքական զարգացումների հնարավորություն է առաջացնում եւ Ազգային ժողովում։ Միաժամանակ քաղաքական առումով խիստ կարեւոր է, թե ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, թե այլ թեկնածություն կսատարի»,- ասել է Քոքոբելյանը:



























