ԱՄՆ-ի պետքարտուղար Հլիարի Քլինթոնը ժամանել է Ստամբուլ համաշխարհային հակաահաբեկչական համաժողովին մասնակցելու համար, որի համանախագահներն են ԱՄՆ-ն եւ Թուրքիան: Հանձնաժողովի նիստին Թուրքիան կներկայացնի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:

Երկօրյա հավաքի ընթացքում Հիլարի Քլինթոնը կքննարկի տարածաշրջանի, ինչպես նաեւ Անգլիայի եւ Իտալիայի  գործընկերների հետ իրավիճակը Սիրիայում: 

Հունիսի 6-ին Քլինթոնը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ բանակցություններն ունեն Դամասկոսի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցների, ինչպես նաեւ նախագահ Բաշար Ասադին հեռացնելու լավագույն քաղաքական ուղիներ համակարգելու նպատակ, հայտնում է  «Ամերիկայի ձայնը»:

Սպասվում է, որ Ստամբուլոմ համաժողովի օրերին` հունիսի 7-8-ը, Թուրքիան կբարձրացնի Քրդական բանվորական կուսակցության խնդիրը եւ միջազգային համագործակցությանը կոչ կանի «դադարեցնել ՔԲԿ-ի ահաբեկչական գործունեությունը»:
Ինչպես հայտնել է թուրքական ԱԳՆ-ն, հանդիպմանը կմասնակցեն 29 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Եվրամիության երկրները:

«2011 թվականի սեպտեմբերից գործող ֆորումը նպատակ ունի ահաբեկչության բոլոր դրսեւորումներին հակազդեցություն ցուցաբերելու հարթակ ստեղծել», - ասվում է հաղորդագրության մեջ: