18 տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի ԱԴԾ-ի նախկին գնդապետ Վալերի Միխայլովին կարող են փոխանակել ԱՄՆ-ում դատապարտված Վիկտոր Բուտի հետ:
Ռուսական հատուկ ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում էր նրանում, որ ԿՀՎ-ի գործակալներին փոխանցել էր հազարավոր գաղտնի եւ խիստ գաղտնի փաստաթղթեր, որոնք ԱԴԾ-ն պատրաստել էր երկրի ղեկավարության համար: Այժմ Միխայլովը, որին ԿՀՎ-ում համարում են վերջին տարիների իրենց ամենահաջող գործակալներից մեկը, հուսով է, որ ԱՄՆ-ի իշխանություններն իրեն կփոխանակեն ռուսական լրտեսներից որեւէ մեկի հետ:
Լրտեսներին միմյանց հետ փոխանակելը սովորական երեւույթ է, սակայն այս անգամ փոխանակման գործողությունում կարող են մասնակցել նաեւ լրտեսության հետ կապ չունեցող մարդիկ: Օրինակ, 25 տարվա ժամկետով դատապարտված զենքի առեւտրով զբաղվող Վիկտոր Բուտը եւ օդաչու Կոնստանտին Յարոշենկոն, որին 20 տարվա ազատազրկման են դատապարտել 5 տ կոկաինի մաքսանենգության նպատակով կազմակերպած դավադրության համար, գրում է «Կոմերսանտը»:



























