ՇՀԿ-ի երկրները դեմ են արտահայտվել Սիրիայում ռազմական միջամտությանը: Այդ մասին ասվում է Պեկինում ընդունված ՇՀԿ-ի  ամփոփիչ հռչակագրում:

«ՇՀԿ-ի անդամ պետությունները դեմ են հանդես գալիս տվյալ տարածաշրջանում ռազմական միջամտության դեմ, «իշխանության փոխանցման» բռնի կերպին, միակողմանի պատժամիջոցների կիրառմանը», - հռչակագրի տեքստն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

ՇՀԿ-ի երկրները նաեւ ընդգծում են Սիրիայի տարածքում ցանկացած տեսակի բռնության դադարեցումը, հարգում են  ընդլայնված համազգային երկխոսությունը, որը հիմնված է Սիրիայի անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնավարության վրա: 

Հռչակագրում  ՇՀԿ պետությունները հավանություն են տվել ճգնաժամի քաղաքական կարգավորման  ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցառումներին: