Շոտլանդիայում  սկսվել է «լեգեոներների հիվանդություն» համաճարակը. Էդինբուրգում տասնյակ մարդիկ վարակված են մահացու վարակով, որն ախտահարում է թոքերը, նյարդային համակարգը, աղեստամոքսային տրակտը: Մեկ մարդ մահացել է:

Հիվանդության բռնկման պատճառը բժիշկները ճշտում են: Ամենայն հավանականությամբ, դա արդյունաբերական թափոնների հետեւանք է: Միկրոօրգանիզմները, որոնք առաջացնում են «լեգեոներների հիվանդությունը», արագ բազմանում են ջրամատակարարման եւ օդորակման համակարգերում, գրում է vesti.ru-ն:

Շոտլանդիայի առողջապահության նախարար Նիկոլա Ստերջենը հաղորդել է, որ, նախնական տվյալներով, վարակման աղբյուր են դարձել Էդինբուրգի հարավ-արեւմուտքում գտնվող ձեռնարկության զովացնող աշտարակները: Այժմ դրանք մշակվում են քիմիկատներով` վարակի տարածումը կանգնեցնելու նպատակով: