Վանքուվերի երկու դպրոցներ մարդկային մնացորդներ ուղարկողը, ամենայն հավանականությամբ, «կանադացի խելագար» պոռնոաստղ Ռոկկո Մանյոտան է:
Վանքուվերի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ծանրոցներում գտնված մարմնամասերը, հավանաբար, պատկանում են Մանյոտայի սպանած չինացի ուսանող Լին Յունինը. ծանրոցներում գտնվել են ուսանողի հենց այն մարմնամասերը, որոնք առայսօր չեն գտնվել:
Միաժամանակ, ոստիկանությունում շեշտել են, որ մնացորդների պատկանելության մասին հստակ կարելի է խոսել միայն ԴՆԹ-ի անալիզներից հետո:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Վանքուվերի երկու դպրոցներ մարդկային մնացորդներով ծանրոցներ էին ստացել:
Հանցանշանները Մոնրեալի ոստիկանությանը ուղղորդել էին Մանյոտայի տուն: Ոստիկանության տվյալներով` նա սպանել է իր 33-ամյա սիրեկան չինացի ուսանող Լին Յունին եւ անդամահատել: Սպանությունից հետո պոռնոաստղը մեկնել էր Եվրոպա: Հունիսի 4-ին նրան բռնել էին Բեռլինում: Ներկա պահին Կանադան Գերմանիայի հետ պայմանավորվում է կասկածյալին հանձնելու վերաբերյալ:


























