Ավան վարչական շրջանում «Սթար»  սուպերմարկետի մետ տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:  NEWS.am-ի տեղեկություններով 5 համարի երթուղային տաքսու վարորդի` 24-ամյա Վրեժ Աշխատյանի սպանության պատճառը եղել է 100 դրամի կռիվը:  Ըստ մեր աղբյուրի Վրեժը 5 համարի մեկ այլ երթուղայինի վարորդի հետ վեճի է բռնվել «կլիենտին փախցնելու» պատճառով,  ինչից հետո սպառնացել են վեճը շարունակել ավելի ուշ: Երեկոյան վիճող կողմերից մեկը հավաքել է եւս երկու հոգի եւ «Սթարի» մոտ շարունակել վիճաբանությունը:

Նախնական տեղեկություններով` երիտասարդը հարված է ստացել քունքին եւ տեղում մահացել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ վիճող կողմերի ինքնությունը հայտնի է դարձել, գիշերը բերման են ենթարկվել ոստիկանություն ու հարցաքննվում են: Թեեւ մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո, սակայն դեպքի վայրում եղած մարդիկ ասում են, որ նա վնասվածք է ունեցել դեմքին քունքի շրջանում:   

Ավելի ուշ NEWS.am-ը հղում անելով իրազեկ աղբյուրներին`  հայտնել էր, որ Երեւանի Ավան վարչական շրջանում` «Սթար» սուպերմարկետի դիմաց, հունիսի 6-ին, ժամի 20.30-21.00-ի սահմաններում, սպանել են երթուղայինի երիտասարդ վարորդին: Երթուղայինը վարորդը 22-23 տարեկան երիտասարդ է` Վրեժ անունով: