Մոսկվայի հարավ-արեւմուտքում հունիսի 7-ի գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել. բեռնատարից ընկել են երկաթբետոնե սալիկները, որոնք  6 ավտոմեքենա են ճզմել: Մեկ մարդ տեղում մահացել է, մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: Եւս մեկ ողջ մնացածի տառացիորեն կտրել հանել են մեքենայի սրահից:

Ականատեսի վկայությամբ, կտրվել է պարանը, որով կապված էին բեռնատարին բարձած սալիկները:

Հարվածի տակ են հայտնվել միանգամից  6 ավտոմեքենաներ, որոնց մի մասին վնասել են հենց մեքենաները, մնացած մեքենաների վարորդները չեն կարողացել արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:

Անմիջապես բեռնատարի հետեւից ընթանալիս է եղել «ՎԱԶ-2109» ավտոմեքենան, վարորդը խուսանավելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, նա տեղում մահացել է: Բժիշկներին հաջողվել է փրկել ուղեւորին: Փրկարարները նաեւ մի կնոջ են հանել «Նիսան Նոութ» ավտոմեքենայից:

Ըստ «utro.ru»-ի տվյալների`բեռնատարը պատկանում է  «Վելդոն» շինարարական ընկերությանը, նրա ղեկավարին ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները պատահարի վայր են կանչել: