Պրիմորյեում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում էր խանութի կողոպուտի մեջ, ընդ որում` գողին մատնել էր նրա գուլպաների ուժեղ հոտը, որը լավ հիշել էր առեւտրի կետի աշխատակիցը:
Հանցագործը խանութ էր մտել, եւ, դանակով սպառնալով վաճառականին, դրամարկղից խոշոր գումար էր գողացել: Վաճառողը ոստիկանների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ գողից սուր տհաճ հոտ էր գալիս, քանի որ ձեռքերին ձեռնոցների փոխարեն նա գուլպա էր հագել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հանցագործության վայր են ժամանել փորձագետները, եւ ծառայողական շունը գտել է հետքը: Պարզվել է, որ գողն բնակվելիս է եղել հարեւան տանը:
Արսենյեւ քաղաքում խանութի թալանչիական հարձակման մեջ կասկածվում է 28-ամյա թմրամոլը: Խուզարկման ժամանակ նրանից բռնագրավվել է դանակ, աչքի անցքերով սեւ դիմակ եւ չարաբաստիկ հոտավետ գուլպաները, որը նա օգտագործել էր ձեռնոցների փոխարեն:




























