Լատինական Ամերիկայի 4 երկրներ ստեղծել են տնտեսական նոր համագործակցություն: Մեքսիկայի, Չիլիի, Կոլումբիայի եւ Պերուի նախագահները չիլիական Անտոֆագաստա քաղաքում ստորագրել են համաձայնագիր` Խաղաօվկիանոսյան դաշինք ստեղծելու մասին:
Նրա հիմնական նպատակը այդ պետությունների տնտեսական համագործակցությանը, զարգացմանը եւ նրանց տնտեսությունների մրցունակությանն օժանդակելն է: Համատեղ աշխատանքի համաձայնագիր է կնքվել ապրանքների, ծառայությունների, կապիտալների եւ 4 երկրների միջեւ մարդկանց ազատ տեղափոխման ապահովության վերաբերյալ, հայտնում է «utro.ru»-ն:
Նոր տնտեսական դաշինքում ընդգրկված են պետություններ, որոնցում ապրում է 207 միլիոն մարդ, իսկ համատեղ ՀՆԱ-ի ծավալը հասնում է 1,7 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 35% ողջ լատինաամերիկյան տարածքից:


























