Պաշտոնական Դամասկոսը հերքում է ընդդիմության տարածած տեղեկատվությունը Ալ Քուբեյր գյուղում խաղաղ բնակիչների սպանության մասին: Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ հունիսի 7-ի գիշերը նոր զանգվածային  հաշվեհարդար է տեղի ունեցել Համա քաղաքի մերձակայքում, որի ընթացքում Բաշար Ասադին հավատարիմ ուժերն սպանել են 78 մարդ:

Իշխանությունները հայտարարում են, որ այնտեղ հայտնաբերվել են 9 մարդու դիակներ` սպանված  «ահաբեկչական խմբի կողմից», հայտնում է  «gazeta.ru»-ն:

Ընդդիմությունը պնդում է, որ սպանվածների շարքում եղել են տասնյակ կանայք եւ երեխաներ: