Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հունիսի 7-ին այցելել է Աֆղանստան:

Նա մտադիր է վերահսկել գրոհայինների դեմ գործողության ընթացքը եւ քննարկել միջազգային զորքերի  դուրս բերման նախապատրաստումը, որը նախատեսված է 2014 թվականին:

Այցի շրջանակներում Լեոն Պանետան կհանդիպի Աֆղանստանում կոալիցիոն ուժերի գեներալ Ջոն Ալենի, Քաբուլում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Քրոքերի եւ աֆղանական պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդաքի հետ, հայտնում է  «Ազատություն» ռադիոն:

Այցի նախօրեին Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ թալիբները վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացել են Աֆղանստանի հարավում եւ արեւելքում:

Երկրի հարավ նախարարի ժամանումից մեկ օր առաջ երեք մահապարտների հարձակման արդյունքում 22 մարդ զոհվել, 50-ից ավելին վիրավորվել էին: