Անհայտ անձը Թուլուզում պատանդ է վերցրել Meteo France օդերեւութաբանական ծառայության մասնաճյուղում: 

Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդման` պատանդ է վերցվել  ընկերության պահակը: Ինչպիսին են հարձակվողի դրդապատճառները եւ թե ինչով է նա զինված, դեռեւս հայտնի չեն:

Ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում հեռախոսով, հայտնում է «Ռոսբալտը»:

Նշվում է, որ անհայտ անձի առաջին պահանջը եղել է մեկ տուփ սիգարետը: Բացի այդ, նա ոստիկանությունից լրատվամիջոցների լայն շրջանակ է պահանջել: