Հունիսի 6-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3102»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան եւ Ա.Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի աղջկա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: