Սիրայում Ճապոնիայի դեսպան Տոսիրո Սուձուկին «անցանկալի անձ» է հայտարարվել: Նման որոշում առաջին անգամ է ընդունվում այդ երկրում` ի պատասխան պատժամիջոցների, որոնք կիրառվել են Ճապոնիայում Սիրիայի դեսպան Հասան ալ-Հաշաբի նկատմամբ:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով, դեսպանատան աշխատակիցը լքել է Տոկիոն հունիսի 6-ին: Տոսիրո Սուձուկին եւ Դամասկոսում ճապոնական ներկայացուցչության այլ նախկին աշխատակիցներ մեկնել են հարեւան Հորդանան:
Ավելի վաղ Սիրիայից արտաքսվել էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանները:
Բացի այդ, Սիրիայի տարածքում գտնվելու իրավունքից զրկվել են Բելգիայի, Բուլղարիայի եւ Կանադայի հավատարմատարները:




























