Իտալիայում ձերբակալվել է «Կամորրա» մաֆիոզ կառույցին մաս կազմող Մալլարդո կլանի 47 անդամ: Ոստիկանության տվյալներով, ձերբակալված մաֆիոզները մեղսակից են զենքի ապօրինի շրջանառությանը, նաեւ գործարարներիցց գումարներ շորթելուն: Առգրավել են նաեւ մաֆիայի ակտիվները` մոտ 3 մլն եվրո, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ANSA գործակալությունը:
«Կամորրան» Իտալիայի ամենահին եւ ազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից է: Կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում, սակայն մաֆիան իր գործունեությունը ծավալում է Իտալիայի ողջ տարածքում, նաեւ այլ երկրներում:


























