ԱՄՆ-ում մտադիր են 33 միլիոն դոլար պարգեւատրում տալ ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդներին բռնելու համար: Խմբավորումը մասնակից է եղել Սոմալիի, Ուգանդայի եւ Քենիայի ահաբեկչություններին:

AP գործակալության տվյալներով, որը հիմնվում է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի աղբյուրի տեղեկությունների վրա,  33 միլիոնից 7 միլիոնը կարող է տրվել խմբավորման հիմնադիր առաջնորդ Ահմեդ Աբդի Մուհամեդի գլխի դիմաց: Նրա մնացած համախոհների համար երեքից հինգ միլիոնի պարգեւ է նախատեսված: 

Փողը կվճարվի ԱՄՆ պետդեպի Rewards for Justice (Պարգեւ արդարադատության համար) ծրագրով:

Գործակալության տվյալներով`  «Աշ-Շաբաբի» շարքերում հարյուրավոր օտարերկրացի վարձկաններ կան, որոնցից շատերը մարտական փորձ են ձեռք բերել Իրաքում եւ Աֆղանստանում: