Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հեռախոսային զրույցների ժամանակ քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները: Զրույցի մանրամասնությունները չեն հայտնում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Ալիեւը Թուրքիայի վարչապետին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:




























