Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 7-ին, Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ճապոնիայի կայսեր հետ առանձնազրույցում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: