Սիրիայի բարեկամների հերթական` 3-րդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին` Փարիզում, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի վատթարացումը, նաեւ Ֆրանսիայի նախագահի նախկինում արած հայտարարությունը, Ֆրանսիան որոշել է հուլիսի 6-ին Փարիզում կազմակերպել Սիրիայի ժողովրդի բարեկամների նախարարական երրորդ հանդիպումը, որի Թունիսում եւ Ստամբուլում կայացած հանդիպումների շարունակությունն է»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կոմյունիկեում:
Ֆրանսիան մտադիր է միավորել բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, որոնք ցանկանում են աջակցել Սիրիայի ժողովրդին` այդ երկրում հումանիտար իրավիճակի վատթարացման, ինչպես նաեւ բռնությունների շարունակման պայմաններում, հաղորդում է «Կոմերսանտը»:




























