2012 թ. հուլիս-օգոստոսին Լոնդոնում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերին Հայստանի պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 182.8 մլն դրամ (մոտ 450 հազ. դոլար): 2012 թ. պետական բյուջեում արդեն իսկ հաստատված էր 90 մլն դրամ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ գումարը բավական չէ: Վերջին ժամանակաշրջանում Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած հավաքական թիմերի անդամների թիվն ավելացել է: Ավելացել են նաեւ ավիատոմսերի արժեքները, հյուրանոցում գիշերավարձը, մարզական, շքերթային, մասնագիտական գույքի եւ հանդերձանքի գների:

ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 7-ին որոշում ընդունեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին որպես նվիրաբերություն հատկացնել 92.8 մլն դրամ:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի աշխատակազմն առաջարկել էր օլիմպիական խաղերի մասնակցության ֆինանսավորման նախահաշվից հանել Նախագահի, նախարարի, նախարարին ուղեկցող անձի եւ լրագրողների համար նախատեսված գիշերավարձն ու օրապահիկը : Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն այդ առաջարկությունը չի ընդունել:

2012 թ. օգոստոս-սեպտեմբերին Լոնդոնում անցկացվելիք պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեին լրացուցիչ հատկացվեց 5.8 մլն դրամ: