Պակիստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, ավելի քան 20 մար վիրավորվել է:
Պայթյունը որոտացել է Կվետտա քաղաքի սուննիների մզկիթում, որտեղ այդ պահին արարողություն էր ընթանում: Այսօրվա հարձակման պատասխանատվությունն ոչ ոք իր վրա չի վերցրել, հաղորդում է «Ազատությունը»:
Կվետտան Պակիստանի Բելուջիստան նահանգի կենտրոնն է, որտեղ 2004-ից զինված բելուջների խմբերը պատերազմում են Պակիստանի կառավարության դեմ` նահանգում արդյունահանվող գազից եւ նավթից ստցվող եկամուտների վերահսկողության համար:
Բելուջիստանում գործում են նաեւ տալիբները:




























