Գարֆիլդ կատուն, որը կշռում է 18,14կգ, հավակնում է «աշխարհի ամենագեր կատվի» տիտղոսին: Հայտնի մուլտֆիլմի համանուն կատվի նման ախորժակ ունեցող այս փափկամազին տիրոջ մահից հետո տեղափոխել են ԱՄՆ Լոնգ Այլենդի կանդանիների լիգա:
Ինչպես տեղեկացնում է «The Daily Telegraph»-ը, աշխատակիցները նրա համար դիետա են մշակել` հույս ունենալով, որ ամսական նա կնիհարի 1կգ-ով: Գարֆիլդի մասին տեղեկությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ հիշատկում եղավ Նյու Յորքում բնակվող եւս մեկ գեր կատվի մասին:
Գարֆիլդն արդեն նիհարեկ է 0,5 կգ-ով, նա հարաբերականորեն առողջ է, սակայն մասնագետների կարծիքով, կատուների գիրությունը շատ ռիսկային է: Աշխատակիցները նրա համար նոր տեր են փնտրում, ով կօգնի կատվին լինել առողջ եւ ակտիվ:



























