Երգչախմբի հայտնի բրիտանացի ղեկավար եւ Չետհեմի հեղինակավոր երաժշտական դպրոցի Մայքլ Բրյուերին եւ նրա կնոջը` Հիլարիին կալանավորել են դպրոցի նախկին սանուհուն բռնաբարելու մեղադրանքով: Հանցագործությունը կատարվել է 1970-ական թվականներին:

Բրյուերին տնային կալանք են տվել` արգելելով շփվել դեռահասների հետ:

Քննիչների վարկածով, 1970-ական թվականներին Բրյուեր ամուսինները բռնաբարել են աշակերտուհիներից մեկին, ով այդ ժամանակ 13 տարեկան է եղել: Նրա նկատմամբ բռնի գործողությունները շարունակվել են մինչեւ նրա չափահաս դառնալը, այսինքն 5 տարի, գրում է NEWSru.com-ը:

Քննիչների փոխանցմամբ, Բրյուեր ամուսինները հանցագործությունը կատարել են ինչպես Չեթհեմի դպրոցում, այնպես էլ Չորլթոնի տներից մեկում:

1995 թվականին Մայքլ Բրյուերն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետական կոչման: Նա 20 տարի ղեկավարել է երաժշտական դպրոցը, որն այդ դասի ամենահեղինակավոր դպրոցն է: Մայքլ Բրյուերը գլխավորել է Միջազգային երիտասարդական երգչախումբը: Եվ վերջապես, նա Մեծ Բրիտանիայի Ազգային երիտասարդական երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է եղել: