Ժամանակակից նկարիչները Վիեննայի մետրոպոլիտենը լցրել են իրենց ստեղծագործություններով:
Վիեննայի ֆանտաստիկ ռեալիզմի դպրոցի ներկայացուցիչ Անտոն Լեմդենը մետրոյի «Ֆոլկստեատր» կայարանը զարդարել է մոզայիկայով` 360 քմ մակերեսով: Մեկ այլ ավստրիացի վարպետ` Ադոլֆ Ֆրոները «Վեստբանհով» կայարանում ներկայացրել է իր «55 քայլ Եվրոպայով» աշխատանքը, որը նվիրված է մարդկության էվոլյուցիային` կյանքի ստեղծումից մինչեւ մեր օրերը, հաղորդում է Euromag-ը:
Մետրոյի այլ կայարաններում կարելի է հանդիպել պատի գրաֆիտների, տեսաինստալիացիաների, նաեւ համակարգչային գրաֆիկայի եւ ապակե սյուների:




























