Լոնդոնում «Խլուրդ մարդու» տունը հուլիսին 1,16 մլն դոլարով աճուրդի կհանվի: Տան սեփականատեր Ուիլկա Լիթլը տան տակով յոթ թունել է փորել, ինչի համարել ստացել է այդ մականունը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախկին շինարար- ինժեներ Լիթլը կյանքի 40 տարին անցկացրել է իր տան տակով մոտ 20 մետր երկարության մի քանի թունել փորելով:
Երբ 2006 թ-ին նրա վտանգավոր հոբբիի մասին հայտնի է դարձել բրիտանական մայրաքաղաքի իշխանություններին, նրանք «խլուրդին» արտաքսել են հյուրանոց` նրա իսկ անվտանգության համար, իսկ նրա տունը պատել պարսպով: Ինժեները երեք տարի հասել է իր սիրելի թունելների պահպանմանը, սակայն նրա մահից հետո իշխանություններն ամիջապես բետոնով են լցրել տարիների տքնաջան աշխատանքը:
«Խլուրդ մարդու» կեցավայրը քանդման ենթակա է, իսկ ազատված վայրում նախատեսվում է երկու թաունհաուզ կառուցել:




























